Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրենք մինչեւ օգոստոսի 1-ը

Հուլիս 15,2011 00:00

\"\"Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Սպորտ էքսպրեսի» թղթակցին տեղեկացրել է, որ Հնդկաստան կատարած այցի ընթացքում եղել է Չեննայ (նախկին Մադրաս) քաղաքում, որտեղ ծնվել է շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, եւ կարեւոր հանդիպուրներ ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների ժամանակ Չեննայի քաղաքապետը ՖԻԴԵ-ի նախագահին է հանձնել եկող տարվա գարնանը, ենթադրաբար՝ ապրիլ-մայիսին, աշխարհի չեմպիոնի թագի համար Անանդի եւ իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ կայանալիք մրցամարտի կազմակերպման պաշտոնական հայտը: «Այսօր մենք երկու պաշտոնական հայտ ունենք՝ Մոսկվայից եւ Չեննայից,- ասել է Իլյումժինովը:- Սակայն հետաքրքրություն է նկատվում նաեւ Լոնդոնից, որտեղ նոր հովանավոր է ի հայտ եկել, եւ Մինսկից: Տենդերը գործում է մինչեւ հուլիսի 31-ը: Օգոստոսի 1-ին ես պաշտոնապես կհայտարարեմ, թե ո՞ր քաղաքի հայտն է հաղթող ճանաչվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել