Հուլիսի 17-ին Չինաստանի Նինբո քաղաքի «New Century Grand Hotel» հինգ աստղանի հյուրանոցում մեկնարկում է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի առաջարկով մասնակցում է նաեւ Հայաստանի ընտրանին:
Նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականների կազմերը (4-ական հիմնական խաղացող եւ 1-ական պահեստային): Այսօր հրապարակում ենք մյուս երկրներինը (անհասկանալի կերպով կայքերում բացակայում է Եգիպտոսը): Եվ այսպես, Չինաստանում մեր գրոսմայստերների մրցակիցները լինելու են:
Ուկրաինա. Վասիլի Իվանչուկ, Պավել Էլյանով, Զախար Եֆիմենկո, Ալեքսանդր Արեշչենկո, Ալեքսանդր Մոիսեենկո:
Հունգարիա. Պետեր Լեկո, Զոլտան Ալմաշի, Յուդիթ Պոլգար, Չաբա Բալոկ, Վիկտոր Էրդոշ:
Չինաստան. Վան Յուե, Վան Հաո, Լի Չաո, Յույ Յանյի, Դին Լիժեն:
Իսրայել. Էմիլ Սուտովսկի, Միխայիլ Ռոյզ, Իլյա Սմիրին, Եվգենի Պոստնի, Տամիր Նաբատի:
Հնդկաստան. Կրիշնան Սաշիկիրան, Պարիմարջան Նեգի, Պենտալա Հարիկրիշնա, Սուրյա Գանգուլի, Գիտա Գոպալ:
ԱՄՆ. Գատա Կամսկի, Ալեքսանդր Օնիշչուկ, Յուրի Շուլման, Յասեր Սեյրավան, Ռոբերտ Հեսս:
Հաղթողը որոշվելու է վաստակած թիմային միավորներով: Հավասարության դեպքում հաշվի են առնվում նախ վաստակած անհատական միավորները, ապա՝ միմյանց միջեւ հանդիպումները, այնուհետեւ՝ Բերգերի գործակիցը եւ վերջում՝ առավել բարձր խաղատախտակների առջեւ վաստակած ավելի շատ միավորները: