Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑ ՍԱՌԵՑՆԵԼ ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 15,2011 00:00

\"\"Եթե Եվրամիության նախագահությունը 2012թ. հուլիսին միակողմանիորեն անցնի Կիպրոսի հունական հատվածին՝ Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ: APA-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա առաջարկել է մասնատված կղզու հիմնախնդիրն ամբողջապես լուծել մինչեւ 2012թ. հուլիսը, երբ ԵՄ-ում ռոտացիոն նախագահությունը կանցնի Կիպրոսի Հանրապետությանը: «Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսը ձգձգի կարգավորման բանակցությունները եւ ԵՄ նախագահությունն անցնի նրան՝ դա կնշանակի, որ հունական հատվածը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլեւ կարգելափակվի Թուրքիա-ԵՄ հարաբերությունները».- ասել է Դավութօղլուն: Թուրքիան հույս ունի, որ մինչեւ ԵՄ նախագահությունը Կիպրոսին անցնելը՝ կլուծվի կիպրական խնդիրն ու նախագահությունը կստանձնի արդեն «միավորված Կիպրոսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել