Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 15,2011 00:00

Իրանն ուժեղացնում է համացանցի ֆիլտրացիոն համակարգը՝ արգելափակելու համար այն հազարավոր նոր վեբ-կայքերը, որոնք Իսլամական Հանրապետության իշխանությունների քիմքին հարմար չեն: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքսի»՝ գրել է բրիտանական The Guardian-ը:

Դա Թեհրանի կողմից յուրատեսակ պատասխան է նոր ծառայությունների մշակման ամերիկյան ծրագրերին, որոնք հնարավորություն կտան «խոսքի սահմանափակ ազատությամբ» երկրներում մուտք գործել արգելափակված կայքեր:

Հիշեցնենք, որ ներկայումս Իրանում արգելափակված է ավելի քան 5 մլն ինտերնետ-ռեսուրս, այդ թվում՝ BBC-ն, CNN-ը եւ The Guardian-ը, այն դեպքում, երբ մուտքը New York Times կայք՝ բաց է: Չնայած համացանցում կիրառվող կոշտ գրաքննությանը՝ շատ իրանցիներ, միեւնույն է, այս կամ այն կերպ կարողանում են որոնողական կայքերի, վիրտուալ ցանցերի եւ հատուկ ծրագրերի միջոցով մուտք գործել արգելափակված կայքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել