Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսում 700 ոստիկան պաշտոնանկ կարվի

Հուլիս 15,2011 00:00

BBC-ի մատուցմամբ, եգիպտական ոստիկանության գրեթե 700 բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք առնչություններ ունեն փետրվարյան հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ դրանց մասնակիցների սպանություններին, պաշտոնանկ կարվեն:

Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մանսու Իսավիի ասելով, այդ միջոցառումը վերաբերելու է ոստիկանության 505 գեներալի եւ 164 ավագ սպաների: Վերջիններիս հեռացումը համակարգից՝ կսկսվի օգոստոսի 1-ին:

Երկրի վարչապետ Իսամ Շարաֆը հայտարարել է, որ ոստիկանների պաշտոնանկությունը մի մասն է այն համալիր միջոցառումների, որոնք կառավարությունը ձեռնարկում է ի պատասխան հասարակության՝ ապստամբությունը ճնշելու համար պատասխանատու անձանց նկատմամբ արդարադատություն իրականացնելու պահանջի համատեքստում:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը ղեկավարում է զինված ուժերի գերագույն խորհուրդն ու նրա կողմից նշանակված անցումային կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել