Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարզայի հուղարկավորության ժամանակ պայթյուն է եղել. կան զոհեր

Հուլիս 15,2011 00:00

\"\"Աֆղանական Կանդահար քաղաքում, երկրի նախագահ Համիդ Քարզայի եղբոր՝ Ահմադ Վալի Քարզայի հուղարկավորության ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ նահանգային խորհրդի մի պաշտոնյա: BBC-ի մատուցմամբ, նախնական տվյալներով ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Որեւէ խմբավորում դեռ չի ստանձնել իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:

Հաղորդվում է, որ պայթուցիկը պայթել է քաղաքային մզկիթի մոտ: Պայթյունի պահին մզկիթում են եղել նաեւ երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մզկիթում խուճապ է սկսվել: Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հատուկ ստորաբաժանման էլիտար խմբեր: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը եղբոր հուղարկավորությանը ներկա չի եղել. նա չորեքշաբթի օրն է այցելել Կանդահար եւ մասնակցել նրա հոգեհանգստի արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել