Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ

Հուլիս 15,2011 00:00

\"\"Հիգշաբթի օրը Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքի առջեւ կբարձրացվի Հարավային Սուդանի Հանրապետության պետական դրոշը: Մինչեւ երեկ ՄԱԿ-ում ծածանվում էին 192 անդամ պետությունների դրոշները, հիմա արդեն դրանց թիվը մեկով կավելանա: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Հարավային Սուդանի պետական դրոշը հաստատվել էր դեռ 2005թ.-ին, այդ երկրում մահմեդականներով բնակեցված՝ հյուսիսային եւ քրիստոնյաներով բնակեցված՝ հարավային հատվածների միջեւ քաղաքացիական արյունալի պատերազմին վերջ դնելուց եւ կառավարության ու Սուդանի ժողովրդական ազատագրական բանակի միջեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքումից հետո: Հարավային Սուդանի դրոշի վրա առկա սեւ գույնը խորհրդանշում է Սուդանի ժողովուրդը, սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ ազատագրական պայքարում թափված արյունը, կանաչը՝ հողը, երկնագույնը՝ երկրի տարածքով անցնող Նեղոսի ջուրը, իսկ ոսկեգույն աստղը՝ Հարավային Սուդանի ժողովրդի միասնությունը:

Հինգշաբթի առավոտյան ՄԱԿ-ի Գլխավոր աս ամբլեան լիագումար նիստ է հրավիրել, որում առանց քվեարկության հաստատել է Հարավային Սուդանին ՄԱԿ-ի կազմ ընդունելու մասին բանաձեւը: Այդ արարողակարգից հետո Հարավային Սուդանի պատվիրակությունն իր 6 տեղերն է զբաղեցրել Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճում իր համար առանձնացված հատվածում:

Մինչ այդ, դեռ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային առաջարկել էր Հարավային Սուդանին ընդունել ՄԱԿ-ի կազմ: Նոր անդամների ընդունման հանձնաժողովը քննարկել էր Հարավային Սուդանի Հանրապետության հայտը, իսկ ԱԽ-ն առանց քվեարկության ընդունել էր համապատասխան բանաձեւ:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանն իր անկախությունը հռչակել է այս տարվա հուլիսի 9-ին՝ այն բանից հետո, երբ այդ երկրի հարավում տեղի ունեցած ինքնորոշման հանրաքվեի արդյունքում ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել էր Սուդանի հյուսիսից անջատվելու օգտին: Իր անկախությունը հռչակելու հաջորդ օրն եւեթ Հարավային Սուդանի նախագահ Սալվե Կիիրը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ին՝ այդ կազմակերպության անդամ դառնալու հայտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել