Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

Հուլիս 15,2011 00:00

Panorama.am-ի մատուցմամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն եւ դրանց կիրառումները» միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:

«Միջազգային գիտաժողովների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է բարի ավանդույթ: Ճշգրիտ գիտությունների նկատմամբ մեր երկրում կա առանձնահատուկ հարգանք եւ ընդգծված հակում: Արցախը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այս ոլորտը հանդիսանում է մեր գիտակրթական համակարգի զարգացման առանցքային ուղղություններից մեկը եւ գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»,- ասված է նախագահի խոսքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել