Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՑԻՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՆՊԱՍՏԻ

Հուլիս 15,2011 00:00

«Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երեւանը: Պատասխանը միանշանակ է՝ Երեւանի նման: Որովհետեւ Երեւանը իր յուրահատկությունն ունի, իր էներգետիկան, իր համն ու հոտը: Միեւնույն ժամանակ, Երեւանը պետք է լինի նաեւ ժամանակակից ու հարմարավետ քաղաք՝ ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,-երեկ ասուլիսում նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Կ. Կարապետյանը քաղաքային տնտեսության մեջ կարեւորելով բոլոր խնդիրները, ասել է, որ առաջնահերթ են ե՛ւ մանկապարտեզների, ե՛ւ աղբահանության, ե՛ւ ճանապարհների նորոգման հարցերը: Ըստ նրա, այդ ամենում կարեւոր օղակ է հանդիսանում նաեւ երեւանցին. «Եթե մենք չկարողանանք արթնացնել երեւանցու մեջ սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է եւ քաղաքում ինչ-որ կատարվում է՝ առնչվում է իր հետ, մենք կլինենք շատ ավելի պակաս արդյունավետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել