Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՒՄ ԷՐ

Հուլիս 15,2011 00:00

Երեկ կառավարության շենքի առաջ մի խումբ առեւտրականներ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությամբ, կողովներով միրգ ու բանջարեղեն էին վաճառում: Արտասովոր ցույցի շրջանակներում վաճառվում էր ձմերուկ, դեղձ, սեւ հաղարջ, կեռաս, ծիրան եւ այլ մրգեր: Այդ ապրանքները վաճառում էին շուկայականից ցածր՝ սիմվոլիկ գներով, քանի որ ակցիայի նպատակը ոչ թե փող աշխատելն էր, այլ՝ ՀՀ իշխանությունների ուշադրությունն իրենց անօգնական վիճակի վրա հրավիրելը: Մեկ հատ դեղձն արժեր 100 դրամ, կամ մեկ ձմերուկը, անկախ քաշից՝ 500 դրամ: Նշենք, որ առեւտրականների բոլոր ապրանքները վաճառվեցին: Այս կերպ առեւտրականները փորձում էին համոզել, որ իրենց աշխատանքը պահանջված է հասարակության կողմից: Բացօթյա առեւտրով զբաղվողներն արդեն մի քանի ամիս է՝ պայքարում են, որպեսզի կարողանան իրենց նախկին տեղերում առեւտուրը շարունակել: Նշենք, որ այս առեւտրականները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Ազգային ժողովի, կառավարության եւ նախագահականի դիմաց:

«Առավոտի» հետ զրույցում Զարուհի Փաստանջյանն ասաց, որ ինքն ուղղակի օգնում է առեւտրի կազմակերպմանը. «Այս մարդիկ դիմել են մեր կուսակցությանը՝ իրենց դժգոհություններով, մենք էլ փորձում ենք օգնել: Հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում ենք կանոնակարգել խնդիրները: 3 օր առաջ բացօթյա առեւտուր անողների համակարգող խմբի անդամները հանդիպել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ, սակայն այդ հանդիպումից դժգոհ են եւ դրա համար էլ որոշեցին կազմակերպել այս ակցիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել