Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՅՍ ԱՄԻՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Հուլիս 15,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից ստացված հաղորդագրությունից՝ երեկ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հունիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների վերլուծության արդյունքները: Վերլուծությունների համաձայն, 0-10 սանդղակում, ըստ ոլորտների, վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների միջին գնահատականը հունիսին աճ է արձանագրել նախորդ ամիսների համեմատ: Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա՝ քաղաքապետը հանձնարարել է հետեւողական աշխատանք իրականացնել հավաքագրման ցուցանիշներն ապահովելու մասով եւ շարունակել գույքային հարկերի բազայի ճշտումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել