Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԻ ԲԱՌԻ ՀԱՐՑ»

Հուլիս 15,2011 00:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ խոսել է Օսմանյան կայսրության մայրամուտին ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանության մասին, սակայն խուսափել է այդ իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, դիվանագետն իր ելույթում նշել է. «Ես համաձայն եմ ձեր պնդումների հետ, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ է սպանվել, որ դրանք զանգվածային սպանություններ էին, որ էթնիկ զտումներ եւ հայերի բռնի տեղահանումներ են եղել, սակայն այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից, եւ այդ քաղաքականությունը արտացոլվում է ապրիլի 24-ի Հիշատակի օրվա նրա հայտարարությունում»: Իր հերթին սենատոր Ռոբերտ Մենենդեսը նկատել է, որ բարդ է դիվանագետին ուղարկել մի երկիր, որտեղ նրանք գնալու են ցեղասպանության հիշատակի միջոցառմանը, սակայն, այդուհանդերձ, երբեք չեն կարողանալու գործածել ցեղասպանություն բառը: «Դա շատ ավելին է, քան մի բառի հարց: Դա այն ամենն է, ինչով արտահայտվում է մեր նվիրվածությունը «այլեւս երբեք» ասելուն»,- հայտարարել է Մենենդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել