Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻԻ ՓՈՂԵՐՆ ՈՒ ՎԱՌԵԼԻՔԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիս 14,2011 00:00

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի կառավարության տրամադրության տակ առկա վառելիքը, որը նախատեսված է զորքերի եւ բնակչության սպառման համար, ինչպես նաեւ ֆինանսական կանխիկ միջոցները, որոնք վճարվում են ռեժիմին հավատարիմ զինվորներին՝ սպառվում են: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, հայտարարել են Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնական ներկայացուցիչները: Նրանց ասելով, վերջին օրերին ընդդիմադիր ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ առնել Ջեբել-Նաֆուս լեռնային տարածքի մի շարք քաղաքներ ու Էզ-Զավիյ քաղաք մտնող նավթատար խողովակաշարը: Հիշեցնենք, որ հենց այս քաղաքում է տեղակայված երկրի ամենախոշոր եւ Տրիպոլիին վառելիքով ապահովող նավթավերամշակման գործարանը: Լիբիայի մայրաքաղաքում բենզինի եւ սոլյարկայի մատակարարումների ընդհատումները կարող են սկսվել արդեն ընթացիկ ամսում: Նման կանխատեսումներ է արել ամերիկյան հետախուզությունը: Նույն աղբյուրի մատուցմամբ, Քադդաֆին շուտով կբախվի նաեւ կանխիկ գումարի բացակայության փաստի հետ: ԱՄՆ պաշտոնական անձինք դա պայմանավորում են անցած շաբաթ Անկարայի կողմից լիբիական կառավարության «Արաբո» թուրքական բանկում հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ակտիվները սառեցնելու փաստով: Հետախուզության վերլուծաբանները ընդգծում են, թե ավելի հաճախ են տեղեկություններ ստացվում առ այն, որ լիբիական ընդդիմությունը շուտով կհաղթահարի արդեն եռամսյա փակուղային վիճակը, որը ստեղծվել է Քադդաֆիի ուժերի հետ պայքարի համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031