Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԴՎԵԴՆԵՐԸ» ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԾՈՎԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Ռուսական ռազմավարական «Տու-95ՄՍ» գնդակոծող հրթիռակիր ինքնաթիռները, որոնք դասվում են «Մեդվեդ» դասին, Նորվեգական ծովի ջրային տարածքում օդային պարեկություն են իրականացրել: «Ռազմավարական գնդակոծող- հրթիռակիր ռազմավարական ինքնաթիռների երկու անձնակազմեր, որոնք երկիք էին բարձրացել Սարատովի մարզում տեղակայված «Էնգելս» ավիաբազայից, հաջողությամբ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,- ԼՁԸՀ-ՁԸհհ –ի մատուցմամբ, չորքեշաբթի օրը հայտարարել է ՌԴ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը: Ռազմավարական նշանակության ինքնաթիռների թռիչքի ընդհանուր տեւողությունը շուրջ 18 ժամ է եղել: Դրիկի ասելով, չվերթի առանձին փուլերում Հեռավոր ավիացիայի անձնակազմին ուղեկցել են Նորվեգիայի ռազմաօդային ուժերի F-16 զույգ կործանիչները: Ռուսաստանը Նորվեգական ծովի ջրային տարածքում պարեկային թռիչքները վերականգնել էր 2007-ից, եւ դրանք մշտապես եւ ավանդաբար ուղեկցվել են օտարերկրյա կործանիչների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել