Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում ձերբակալություններ են իրականացվել

Հուլիս 14,2011 00:00

\"\"Թուրքիայի ոստիկանությունը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել է 14 մարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարայի արվարձանում իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են զենքի եւ պայթուցիկների գաղտնի պահեստ: Այդ մասին, վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ-ն, հաղորդում է reuters-ը:
Աղբյուրի մատուցմամբ, տներից մեկում խուզարկությամբ հայտնաբերվել է 700 կգ ամիակի բորակ, որը ահաբեկիչների կողմից ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու հիմնական բաղադրիչն է: Վարկածներից մեկով ձերբակալվածները ծրագրել էին հարձակումներ իրականացնել Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետների եւ զինվորականների վրա՝ մայիսի 2-ին Պակիստանում ամերիկյան զինվորականների կողմից սպանված Ուսամա բեն Լադենի համար վրեժխնդիր լինելու նպատակով:
Իրավապահները, բացի Անկարայից, շուրջկալներ են իրականացրել թուրքական այլ քաղաքներում եւս, մասնավորապես՝ Բուրսայում եւ Յալովում:
Թուրքական ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է գրոհայինների հետ առնչություններ ունեցող իսլամիստների ձերբակալություններ, սակայն դրանց մասին մանրամասն տեղեկություններ հազվադեպ են հրապարակվում: Աղբյուրը հիշեցնում է, որ «Ալ-Քաիդան» ստանձնել էր 2003թ.-ին Ստամբուլում իրականացված եւ 60 մարդու կյանք խլած ահաբեկչական ակտի պատասխանատվությունը:
Ավելի վաղ Թուրքիայի հատուկ ծառայությունների առաջատար վերլուծաբաններից մեկը ամերիկացի դիվանագետներին հաղորդել էր, թե երկրի բնակչության 7 տոկոսը արմատական իսլամի հետեւորդներ են: «Դա նշանակում է, որ 70 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրում, որտեղ բնակչության կեսը պաշտպանում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը, կա 350 հազար պոտենցիալ ահաբեկիչ»,- հայտարարել է վերլուծաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել