Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճապոնիան աստիճանաբար կհրաժարվի ատոմակայաններից

Հուլիս 14,2011 00:00

Ապագայում Ճապոնիան ամբողջովին կհրաժարվի ատոմային էներգիայի օգտագործումից: France Press-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: Նա շեշտել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ է մշակել նոր էներգետիկ քաղաքականություն եւ աստիճանաբար նվազեցնել էներգիայի կախվածությունը ԱԷԿ-ներից:
Վարչապետն ընդգծել է, թե այդպիսով պետք է հրաժարվել իշխանությունների կողմից ավելի վաղ ընդունած որոշումից՝ մինչեւ 2030թ. երկրում արտադրվող ատոմային էներգիայի ծավալները ավելացնել՝ հասցնելով 53 տոկոսի:
Այժմ Ճապոնիայում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն շուրջ 30 տոկոսն է, որ ապահովում են ԱԷԿ-ները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել