Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԺՊԻՏՆ ԷՐ

Հուլիս 14,2011 00:00

Հովհաննես Գեւորգյանը  երեկ կարմիր դիպլոմ ստացավ, հպարտ էր՝ դիպլոմը հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնեց: «Նշանակում է՝ կառավարությունը կարեւորում է տնտեսագիտական կադրերի պատրաստումը համալսարանում»,- ասում է նա: ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրի  կոչում է ստացել, որոշել է մագիստրոսի էլ ստանալ, հիմա էլ աշխատում է բանկում: Արփինե Այվազյանի համար էլ գերազանցիկության դիպլոմ ստանալը անակնկալ չէր, օրն էր միայն  անմոռանալի:
Տնտեսագիտության ֆակուլտետում ավարտական կուրսերի դիպլոմների հանձնման երեկվա արարողությանը ներկա էին նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ավարտական կուրսերը  լսեցին այս կիսամյակի իրենց վերջին դասախոսությունը: Վարողը վարչապետն էր, թեման էր՝ «Գլոբալ տնտեսության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները»: «21-րդ դարում աշխարհը շատ արագ տեմպերով փոքրանում է»,- սկսեց վարչապետը իր դասախոսությունը՝ ընդգծելով համաշխարհային տնտեսության ազդեցությունը մեր երկրի վրա: Դասախոսության ավարտից հետո պարոն Սարգսյանին  ներկաները հարցեր ուղղեցին: Ուսանողներից մեկը ցանկացավ հնչեցնել հարց, բայց առաջարկություն արեց. վարչապետի դասախոսությունը ուշադրությամբ լսել էր, երկրի տնտեսական առաջընթացի համար պետք է զարգացնել տուրիզմը, գիտե՝ Հայաստան գալիս են հատկապես իրանցիները:  Իրենց երկրի ավանդույթներն այնպիսին են, որ նրանք ազատ չեն կարողանում գնալ խաղատներ, ոգելից խմիչք օգտագործել: «Լավ չի՞ լինի Մեղրիում, որ Իրանի սահմանին մոտ է, նրանց համար տարածքներ ունենանք՝ կազինոներով՝ ժամանցային տուրիզմ ապահովելով, այդպես  երկրի բյուջեն էլ կլցվի»,- առաջարկեց ուսանողը, որին ի պատասխան՝ վարչապետը միայն ժպտաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել