Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԻ ԵՂԲԱՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Դեռեւս փետրվարի 3-ին էր, երբ հայրենի կառավարությունը՝ «Հայաստանի մարզերի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով», մարզերին 10,12 միլիարդ դրամ հատկացրեց: Սրանով նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն:
Այս ծրագրով նորոգվում է նաեւ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի դպրոցը, որը չի նորոգվել արդեն 40 տարի:
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ դպրոցը նորոգում է «Ես եւ նա» ՍՊԸ-ն, իսկ «Ես եւ նա»-ի տերն ու տնօրենը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է՝ Նաիրի Սահակյանը:
Թե ինչպես է հենց մարզպետի եղբայրը շահել դպրոցը նորոգելու իրավունքը՝ պարզ չէ, սակայն հունիսի 24-ին տեղեկացրել ենք, որ այս նույն Նաիրի Սահակյանի՝ Հայաստանի կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարում են մարզի գյուղապետերը՝ Արագածավանի գյուղապետը՝ 300 հազար դրամ, Արտենիի գյուղապետը՝ 400 հազար դրամ եւ այլն:
Հայտնի է նաեւ, որ Սահակյանները բնավ էլ ընչազուրկ չեն: Նրանցն է «Նարեկ» ռեստորանային համալիրը, Սահակյանների եղբայր Խորենը Յակուտիայում ադամանդի բիզնեսով է զբաղված եւ հաստատ կարող է վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը:
Նաիրի Սահակյանը որոշել է եկող տարի ԱԺ պատգամավոր դառնալ, սակայն այսօրինակ հրապարակումներին չի պատասխանում: Թափանցիկ չէ հանրության համար: Կամ՝ որ ավելի հավանական է, ասելու բան չունի:
Իսկ լուսանկարում եղբոր բոլոր հարցերը պետության եւ համայնքների հաշվին լուծող մարզպետ՝ հանրապետական Սարգիս Սահակյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել