Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԵ՞Ն ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

Հուլիս 14,2011 00:00

«Նոյան Տապան»-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ եթե Սպիտակ տունը եւ Կոնգրեսը համաձայնության չգան պետպարտքի սահմանաչափի բարձրացման վերաբերյալ, ապա կդադարեցվեն կենսաթոշակների վճարումները: Ըստ Օբամայի, արդեն օգոստոսի 3-ին կա վտանգ, որ թոշակառուները չեն ստանա իրենց հասանելիք գումարները: «Ես չեմ կարող երաշխավորել, որ վճարման չեկերը կստորագրվեն օգոստոսի 3-ին, եթե մենք չպարզենք այս հարցը: Գանձարանում հնարավոր է գումար չմնա»,- ասել է Օբաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել