Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Աբրամ Բախչագուլյանը, ով մինչ այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: Վարչապետի նախորդ օրվա որոշմամբ աշխատանքից ազատվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արդեն նախկին պետ Գրիգորի Գրիգորյանը, ում աշխատանքը գնահատվել էր «ոչ բավարար»: