Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է «ԹԵԿՈՒԶ ԱՅՍՕՐ»

Հուլիս 14,2011 00:00

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է անհապաղ սկսել  աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի վրա: Այդ մասին հաղորդում է news.am-ը: «Կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ձեռք է բերվել, եւ մենք հանգիստ կերպով կարող ենք աշխատել խաղաղ համաձայնագրի շուրջ»,- «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Հարցին՝ ե՞րբ Բաքուն պատրաստ կլինի հայկական կողմի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել, նախարարը պատասխանել է. «Թեկուզ այսօր: Շատ լրատվամիջոցներ գրում են, որ Կազանի հանդիպումը հաջողությամբ չպսակվեց, սակայն ես համաձայն չեմ այդ մտքի հետ: Ես առավել համաձայն եմ այն տեսակետի հետ, որ մերձեցում տեղի ունեցավ, եւ որ մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բանակցությունները պետք է շարունակենք առանց PR-ների ու հիստերիայի: Կազանը մեզ թույլ տվեց առաջ շարժվել: Մենք հասկացանք, որ չհամաձայնեցված տարրեր դեռեւս կան, սակայն դրանք ամեն դեպքում պետք է արտացոլվեն խաղաղ պայմանագրում, եւ եթե իրականում բարի կամքը կա, ապա եկեք միանգամից աշխատենք դրա վրա՝ չսպասելով հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների հաջորդ փուլին»,- առաջարկել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել