Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ԿՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ

Հուլիս 14,2011 00:00

Նավթադոլարներն այնքան են պտտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլուխը եւ մթագնել նրա ուղեղը, որ նա անգամ չի էլ նկատում, որ իր ղեկավարած երկրի հարեւանությամբ արդեն 20 տարի գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղ, որին Բաքուն վաղ թե ուշ ստիպված է լինելու ճանաչել: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը, թե Բաքուն երբեք չի քննարկելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Ալիեւը, հավանաբար, չի գիտակցում, որ անկախ իր կամքից Լեռնային Ղարաբաղը 20 տարի անկախ է, եւ մի գեղեցիկ օր Բաքուն ստիպված կլինի համակերպվել այդ մտքի հետ: Նավթադոլարները այնքան են պտտել Ադրբեջանի նախագահի գլուխը, որ նա անգամ չի գիտակցում այդ փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության հարցը մինսկյան միջնորդների կողմից վաղուց ընդգրկված է բանակցությունների օրակարգում, եւ Ալիեւը կամա թե ակամա քննարկում է այդ հարցը»,- նկատել է պատգամավորը: Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի նոր ռազմատենչ հայտարարությունները՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է Ալեքսանդր Նեւսկիի խոսքերը. «Ով սրով գա մեզ վրա, սրից էլ կընկնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել