Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴԵՍԵՐՏԻՑ» ՀԵՏՈ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 14,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության եւ տեղամասային բաժանմունքների մի քանի տեսուչներ փորձում էին ոստիկանություն տանել Բագրատունյաց 26 շենքի բնակիչ, 33-ամյա Արմեն Սարգսյանին: Վերջինս մեր այցելության պահին իր իսկ տան հյուրասենյակում «դեսերտի» սեղանի շուրջ կաթիլային էր ընդունում: Պատճառն այն է, որ հուլիսի 3-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում Ա. Սարգսյանի վրա կրակել էր անհայտ անձը եւ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի: Նույն օրը՝ կեսգիշերին, բժիշկները վիրահատության արդյունքում նրա պարանոցից հանել են հրազենային գնդակ: Հիվանդանոց այցելած ոստիկաններին նա ներկայացել է կեղծ անվամբ, իսկ թե որտեղ է հրազենային վնասվածք ստացել հարցին, նա հայտնեց՝ Դավիթաշենում, Զովունիում, Արաբկիրի տարածքում եւ էլի մի քանի տեղեր: Երեկ երբ նրան հարցրի, թե ինչո՞ւ էր դեպքի վայրի տեղը թաքցնում, նա պատասխանեց՝ «Էրեխեքիս համար էի վախենում»: Նրա փաստաբան պարոն Միրզոյանը հորդորեց, որպեսզի բժիշկ հրավիրեն: Ոստիկանների կանչով բժիշկները ժամանեցին եւ հիվանդին զննելուց հետո հայտնեցին. «Ճիշտ է, կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ցանկալի է, որպեսզի նա մի քանի ժամ լինի պառկած վիճակում»: Բժիշկների գնալուց հետո ոստիկանները մնացին տանը՝ պնդելով՝ «որ արթնանա՝ պիտի տանենք բաժին»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել