Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԼՈԳԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՂԲԻ»

Հուլիս 13,2011 00:00

2011թ. օգոստոսի 6-ին տեղի կունենա «Բլոգերն ընդդեմ աղբի» համառուսական ակցիան։ Միջոցառումը նախաձեռնել է հայտնի ռուս բլոգեր Սերգեյ Դոլյան։ Երկու ամսվա ընթացքում Սերգեյի այդ գաղափարին մի շարք մարդիկ, ընկերություններ են արձագանքել։
Beta-press.ru-ի փոխանցմամբ, ակցիայի համար անհրաժեշտ պարագաներն արդեն իսկ ձեռք են բերվել՝ պարկեր, ձեռնոցներ եւ այլն, իսկ միջոցառումը ստացել է ռուսական հայտնի ընկերությունների աջակցությունը։
Ակցիային մասնակցելու են հանրաճանաչ մարդիկ՝ Թինա Կանդելակին, Միխայիլ Զադորնովը, Անտոն Նոսիկը եւ այլք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել