Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի արտիստ»՝ ռուսական էստրադայից

Հուլիս 13,2011 00:00

\"\"Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալսուն «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից արժանացել է «Աշխարհի արտիստ» տիտղոսին: Այս \"\"մրցանակը Ալսուն վաստակել է հասարակության առավել խոցելի խավերին միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար: Ալսուն անընդհատ բարեգործական ակցիաներ է ծավալում անապահով ընտանիքների ու մանկատան երեխաների համար:
Ըստ newsmusic.ru-ի՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան Փարիզում կազմակերպված հանդիսավոր երեկույթի ժամանակ ասել է, որ իր համար մեծ պատիվ է «ՅՈՒՆԵՍԿՕ» ընտանիք հրավիրել այնպիսի արտիստի, ինչպիսին Ալսուն է, եւ իր կատարած բարեգործական ու հասարակական գործունեությամբ վաղուց է վաստակել «Աշխարհի արտիստ» տիտղոսը կրելու իրավունքը:
«Սա իմ կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է: Ինձ համար մեծ պատիվ է կրել այս կոչումը: Ուրախ եմ, որ իմ աշխատանքն այսքան բարձր գնահատանքի է արժանացել»,- ասել է Ալսուն, խոստանալով ամեն ինչ անել, որ արդարացնի իր կոչումը:
Նշենք, որ իր բարեգործական ակցիաներն իրականություն դարձնելու հարցում Ալսուին մշտապես օգնում են հայրը՝ սենատոր Ռալիֆ Սաֆինը եւ «Ծիածան» հիմնադրամը: Նրանց հետ մեկտեղ երգչուհուն հաջողվել է վերանորոգել դպրոցներ եւ հիվանդանոցներ, կառուցել եկեղեցիներ, նաեւ օգնել տարբեր երկրների անապահով խավերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել