Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց աթլետիկայի աշխարհի պատանիների առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հաջողություն գրանցեցին: Խոսքը եռացատկորդ Լեւոն Աղասյանի մասին է: Պատանի մարզիկը որակավորման մրցաշարում ցույց տվեց 15,22 մետր արդյունք եւ եզրափակչի ուղեգիր վաստակեց, որտեղ էլ հաջորդ օրը 12 ուժեղագույնների պայքարում երկրորդ փորձահերթում վայրէջք կատարեց 15,24 մետր նշագծում՝ գրավելով վեցերորդ տեղը:
Մեր վերջին ներկայացուցչի՝ հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանի 5,76 մետրանոց ցատկը որակավորման արգելքը հաղթահարելուն չբավարարեց: