Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասիի երջանկության մեխանիկան

Հուլիս 13,2011 00:00

\"\"Օրերս Նյուպորտում կայացել է 41-ամյա ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիին մարզաձեւի պատմության փառքի թանգարան ընդգրկելու հանդիսավոր արարողությունը: Լեգենդար մարզիկը հարուստ ու բերքառատ կարիերա է անցել կորտում: Նա ATP-ի մրցաշարերում նվաճել է 60 տիտղոս՝ ներառյալ «Grand Slam»-ի ութ հաղթանակները: Իսկ ընդհանուր առմամբ Աղասին աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ թենիսիստների ցուցակը գլխավորել է 101 շաբաթ:
Արարողությանը ներկա Աղասին խոսել է թենիսի եւ իր ընտանիքի մասին: «Ես թենիսը բավականին ուշ եմ սիրել: Այն ինձ ոչ միայն այս կյանքում տվել է գրեթե ամեն ինչ, այլեւ շատ բան է սովորեցրել: Երբ ես հինգ տարեկան էի, հայրս (Էմանուել-Մայքը իրանահայ է) ասաց, որ ես պետք է հաղթեմ «Ուիմբլդոնում», երբ յոթ տարեկան էի, ասաց, որ պետք է նվաճեմ «Grand Slam»-ի բոլոր չորս տիտղոսները: Անհնար է հաշվել, թե նա քանի անգամ է ասել, որ պետք է «Փառքի թանգարանի» անդամ դառնամ: 29 տարեկանում, հիշո՞ւմ ես, հայրիկ, ասացիր, որ պետք է ամուսնանամ Շտեֆի Գրաֆի հետ: Դա լավագույն խորհուրդն է, որ դու երբեւէ տվել ես ինձ: Խնդրում եմ՝ երբեք չդադարես ասել, թե ես ինչ պետք է անեմ», – Աղասիին մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել