Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ ոճայինները պատրաստվում են

Հուլիս 13,2011 00:00

Այս օրերին հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի 36 թեկնածուներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են հուլիսի 22-ին Կիեւում մեկնարկող «Grand Prix»-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մարզումներն անցնում են ըստ պլանի: «Հուլիսի 22-ին կվերադառնանք Երեւան ու անմիջապես կմեկնենք Ուկրաինա: Արդեն որոշված է, թե ովքեր են հանդես գալու «Grand Prix»-ում: Նրանք են. 55 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 60՝ Արթուր Առաքելյան եւ Աշոտ Տերտերյան, 66՝ Ժիրայր Հովհաննիսյան եւ Դավիթ Սաֆարյան, 74՝ Մուսա Մուրթազալիեւ, 84՝ Հաջիմուրադ Նուրմագոմեդով, 96՝ Էդգար Ենոքյան, 120՝ Ռուսլան Բասիեւ», – ասաց Ա. Բաղդադյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել