Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Պետրոսյանի հինգ հաղթանակները

Հուլիս 13,2011 00:00

Իսպանիայի Բենասկ քաղաքում շարունակվում է շախմատի «Villa de Benasqe» 31-րդ միջազգային բաց մրցաշարը, որտեղ 471 մասնակիցների մեջ հաղթողին որոշելու համար պայքարում են նաեւ հայաստանցիներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Մովսիսյանը, ինչպես նաեւ Ռուսաստանը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան: Մեր շախմատիստներից գերազանց մեկնարկ է վերցրել Տիգրան Պետրոսյանը: Նա խաղացված բոլոր հինգ տուրերում պարտության է մատնել մրցակիցներին եւ 100%-անոց արդյունքով Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող վրացի շախմատիստ Էլիզբար Ուբիլավայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ եզրափակում է առաջատարների տասնյակը, Զավեն Անդրիասյանը 4,0 միավորով առայժմ 21-րդն է: Նույնքան միավոր ունի նաեւ Համբարձումովան, որը, սակայն, ընթանում է 41-րդ հորիզոնականում:
Երեկ ուշ երեկոյան 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սպիտակներով խաղում էր Ուբիլավայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել