Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՆԻՆԲՈ

Հուլիս 13,2011 00:00

\"\"«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ երեկ Երեւան-Մոսկվա-Պեկին-Նինբո չվերթով մեկնեց Չինաստան՝ մասնակցելու աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը: Մեր շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են տասը թիմեր՝ Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Հայաստան, Հունգարիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ադրբեջան եւ Եգիպտոս: Մրցումներն ընթանալու են շրջանաձեւ մրցակարգով, խաղացվելու է ինը տուր:
Չնայած աշխարհի գործող չեմպիոն Ռուսաստանը Նինբոյում հանդես է գալու նորացված կազմով (Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Պյոտր Սվիդլեր, Նիկիտա Վիտյուգով եւ Յան Նեպոմնյաշչի), սակայն, միեւնույն է, ինքն իրեն համարում է հաղթողի գլխավոր հավակնորդ: Հետաքրքիր է, որ ռուսները մեր թիմի հաղթանակի հնարավորությունը գնահատում են 20%: Դրա փոխարեն իրենց հիմնական մրցակից համարում են Ադրբեջանին, որի կազմը, իրոք, ուժեղ է: Հարեւան հանրապետությունը ներկայացնելու են Շախրիյար Մամեդյարովը, Վուղար Հաշիմովը, Թեյմուր Ռաջաբովը, Ռաուֆ Մամեդովը եւ Գադիր Հուսեյնովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել