Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեաները բազմակնություն են քարոզում

Հուլիս 13,2011 00:00

\"\"«Ա-բայթ ա-իեհուդի ա-շալեմ» կազմակերպությունը սկսել է ակտիվորեն քարոզել բազմակնության գաղափարը, ընդ որում՝ նախաձեռնողներն իրենց թիրախային համախոհներին տեսնում են ուղղափառ հուդայականության հետեւորդների մեջ: Այդ մասին հաղորդում է epress.am-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը: Ըստ աղբյուրի, անցած շաբաթ մի շարք սինագոգներում գրքույկներ են հայտնվել, որոնք բացատրում են, որ աշկենազ չհանդիսացող հավատացյալ հրեաների համար սխալ կլիներ խստորեն հետեւել Ռաբեյն Գերշոմի կարգադրություններին: Գերմանացի թալմուդիստ, աշկենազական ուղղության հիմնադիր Գերշոմը մոտ 1000 տարի առաջ արգելել է բազմակնությունը:
Գրքույկի հեղինակները հայտարարել են, որ բազմակնության գաղափարը վերականգնելու մեջ որեւէ վատ բան չեն տեսնում: Ըստ հեղինակների, օրինականացված բազմակնությունը ոչ միայն թույլ կտա միայնակ կանանց լուծել իրենց խնդիրները, այլեւ կօգնի հրեաներին դիմակայել «արաբական ժողովրդագրական սպառնալիքներին»: Նա նաեւ նշել է, որ այս նախաձեռնությամբ առաջինը հանդես են եկել ոչ թե տղամարդիկ, այլ կանայք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել