Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիայի նախագահը կորցրել է լեգիտիմությունը

Հուլիս 13,2011 00:00

\"\"Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը, նա անփոխարինելի չէ, եւ Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ այն բանում, որ նրա ռեժիմը շարունակի իշխանության ղեկին մնալ: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դամասկոսում զայրացած ամբոխը ներխուժել էր ԱՄՆ դեսպանատան համալիր եւ դեսպանի նստավայր: Ինչպես հաղորդել են Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, դեսպանատան շենքը որոշակի նյութական վնաս է կրել, ընդսմին՝ հաջողվել էր հնարավոր զոհերից խույս տալ:
Վաշինգտոնը Սիրիայի կառավարությունից պահանջել է փոխհատուցել կրած վնասները:
Երեկ արդեն Սիրիայի իշխանությունները խստորեն քննադատել են Հիլարի Քլինթոնի հայտարարությունը: Սիրիայի պետական լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ ասված է, թե Քլինթոնի հայտարարությունները սադրիչ բնույթ են կրում: «Սիրիան դատապարտում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը: Դրանք Սիրիայում լարվածությունը ուժեղացնելու նպատակ են հետապնդում»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել