Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲԱՅՐԸ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կրտսեր եղբայրը՝ Ահմադ Վալի Քարզայը (նկարում), երեքշաբթի օրն իր տանը սեփական թիկնապահի կողմից գնդակահարվել է: Reuters-ի մատուցմամբ, թիկնապահը հասցրել էր երկու կրակոց արձակել, որից հետո ինքն էր սպանվել: Երկրի նախագահը հաստատել է եղբոր սպանության փաստը: Նախագահի եղբայրը Աֆղանստանի հարավում ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր ոչ միայն այն բանի շնորհիվ, որ Կանդագարի նահանգապետն էր, Քարզայների ընտանիքի ներկայացուցիչ, այլեւ ֆինանսական իր մեծ կարողության: Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը՝ հայտարարելով, որ դա պատերազմի 10 տարիների ընթացքում իր ամենամեծ հաջողություններից մեկն է:
Սպանությունից հետո Կանդագարի ոստիկանությունը լրացուցիչ պարեկա-պահակային կետեր է սահմանել, անվտանգության ծառայության գործակալները փողոցներում ամենուր են, քաղաքի կենտրոնում փակ են խանութները: Հանցագործությունը կատարվել է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ֆոնին: Նախագահի սպանված եղբայրը բավականին շատ թշնամիներ է ունեցել, նրա դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել, բայց նա միշտ հաջողացրել է խույս տալ մահից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել