Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ ՌՈՒՍԵՐԵՆ ԿԽԱՂԱ

Հուլիս 13,2011 00:00

Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը երեկ կայացած ասուլիսում ասել է, որ Սերգեյ Փարաջանովի դերը ռուսերեն կխաղա:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», դերասանը նշել է, որ նա ռուսերեն լեզուն հատուկ այս դերի համար է սովորում: «Ես կրկին փորձերի կարիք ունեմ, սակայն դերը կատարելու համար պետք է ոչ միայն այդ հերոսը դառնալ, այլեւ մարմնավորել նրան,- ասել է նա: «Փարաջանով» նախագիծը հինգ երկրների համատեղ արտադրանքն է՝ Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի եւ Հոլանդիայի: Ինչպես հայտնել է ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Օլենա Ֆետիսովան, ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012 թ. ապրիլին եւ կավարտվեն տարեվերջին: «Մենք այդ ֆիլմը Կաննի փառատոնին ներկայացնելու ձգտում ունենք, եւ չենք կասկածում դրա հաջողությանը»,- ասել է նա: Ֆիլմի իրականացման համար հայկական կողմից ներդրումներ են կատարելու Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Պարադիզ» ընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել