Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ՄՆՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Եվրախորհրդի մարդու իրավունքների Հանձնակատար Թոմաս Համմարբերգը «մտահոգիչ» է անվանել թուրքական դատարանի որոշումը՝ գրող Օրհան Փամուկին տուգանելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է իր զեկույցը՝ Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ 2500 եվրոյի չափով տույժ նշանակելու որոշման պատճառ է հանդիսացել Օրհան Փամուկի՝ 2006-ին շվեյցարական թերթին տված հարցազրույցը, որում գրողը խոսել էր 1 մլն հայերի եւ 30 հազար քրդերի սպանությունների մասին:
«Չնայած Թուրքիայում վերջին տարիներին գրանցած առաջընթացին՝ նախկինում զգայուն համարվող թեմաների բաց քննարկումների առումով, ԶԼՄ-ների ու արտահայտման ազատությունների իրավիճակը մտահոգիչ է մնում: Հրատապ միջոցներ են հարկավոր այդ իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման համար», – ասել է Եվրախորհրդի մարդու իրավունքների Հանձնակատարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել