Մեր թերթի երեկվա համարում անդրադառնալով Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) եւ HSBC-Հայաստան բանկի համատեղ «Շրջակա միջավայրի պահպանություն եւ կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ծրագրի շրջանակներում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսին, գրել էինք, որ առաջին մրցանակը ստացել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 15-ամյա բնակիչ Մարիետա Ավետիսյանը: Իրականում առաջինը նույն մարզի Քարակերտ գյուղի 16-ամյա բնակիչ՝ մյասնիկյանցի Սոնա Մարտիրոսյանն էր: Հայցում ենք բոլորի ներողամտությունը: