Հուլիսի առաջին շաբաթն ավարտվել է, սակայն Նոյեմբերյանի տարածաշրջանի դաշտերում դեռ շատ խոտ կա հնձելու: Գյուղապետերն անհանգստացած են, քանի որ խոտն առանց հնձելու չորանում է: Վառելիքի բարձր գները, ինչպես նաեւ խոտհնձիչների պակասը գյուղացիներին հնարավորություն չեն տալիս տեխնիկա օգտագործել: Մնում է պապենական գերանդին: Սակայն գյուղերում երիտասարդներ քիչ են մնացել, ծերերն էլ չեն կարողանում գերանդի բանեցնել:
Վիճակն առավել վատ է հեռագնա սարերում, ուր տասնյակ հազարավոր հեկտար խոտհարքներ մնում են առանց հնձելու եւ լավագույն դեպքում որպես արոտավայր են ծառայում: