Նոյեմբերյանի փողոցները նաեւ առուներ են կամ, առնվազն, առվատարներ: Ամեն անգամ, բազմաբնակարան շենքերին խմելու ջրի մատակարարման ժամերին քաղաքի փողոցները հեղեղվում են: Առկա են խմելու ջրի մեծ կորուստներ: Չնայած վերջին տարիներին կատարված տարբեր ծրագրերին, քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը մնում է մաշված: Ներքին ցանցի վթարների պատճառով ջուրը քանդում է առանց այն էլ վատ վիճակում գտնվող փողոցները: