Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Հունիսի 25-ին «Սողանքից եւ անձրեւներից քշվածները» հոդվածում ներկայացրել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի բնակիչ՝ 70-ամյա Նարենգյուլ Հարությունյանի եւ նրա տան վիճակը. սողանքից տուժած, անձրեւաջրերը ներս թողնող պատերով տունը փլուզման վտանգի տակ է: Գարնանային անձրեւներից ակտիվացած սողանքի հետեւանքով ճանապարհի եզրի հողը սահել է Նարենգյուլի տան վրա: Տան պատերը խոնավությունից ուռչել են, տունը ամբողջությամբ խոնավահոտ է: Հրապարակումից հետո Ոսկեպար է այցելել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, եղել սողանքի վայրում, ծանոթացել Նարենգյուլ Հարությունյանի տան վատթար վիճակին, զրուցել տանտիրոջ հետ:
Տավուշի մարզպետը խոստացել է աջակցել, գումար հատկացնել, որպեսզի տան մոտից հողը հեռացվի, եւ առանձնատան պատերը փրկվեն խոնավությունից:
Սա, սակայն, արտակարգ իրավիճակից ելքի առաջին քայլը կլինի: Այստեղ ավելի մեծ աշխատանք եւ ներդրում է պահանջվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել