Հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Չարենցավանի պահպանության բաժանմունքում Չարենցավան քաղաքի մթերային խանութներից մեկից տագնապի ազդանշան է ստացվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված խանութի ապակին կոտրելով՝ գողացել են տարբեր ապրանքներ:
Նշված գողությունը կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 15.10-ին, Չարենցավանի կինոթատրոնի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Ժորա Ն.-ն, որը խոստովանել է հանցանքը: