Հուլիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի եւ մատնացույց անելով մի երիտասարդի՝ հայտնել, որ վերջինս 1 օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան՝ խաչով, եւ դիմել փախուստի:
Ոստիկանները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 23-ամյա Գագիկ Ա.-ին:
Պարզվել է, որ Գագիկ Ա.-ն իրոք հափշտակել է ՌԴ քաղաքացի՝ 11-ամյա Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով, եւ փախել: