Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐԵՑ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրել է, որ հուլիսի 11-ին՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, ՄԻՊ-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար  ՀՀ նախագահին առաջադրել է հետեւյալ անձանց. Արտակ Մելիքսեթյան, Արմեն Սմբատյան, Տաթեւիկ Օհանյան:
Հիշեցնենք, որ 2 թեկնածու՝ ներկայացման ժամկետի լրանալուց 4 ժամ առաջ, ինքնաբացարկ էր հայտարարել: Նրանց փոխարեն օմբուդսմենը ներկայացրել է Ա. Սմբատյանին եւ Տ. Օհանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել