Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան՝ վերնագրի՞ դեմ

Հուլիս 13,2011 00:00

Հունիսի 22-ին տպագրվել էր «Աշոտյանից հետո՝ դատարան» հոդվածը, ուր տեղեկացրել էի ԿԳ նախարարին ուղարկված՝ պետության կողմից հավատարմագրված բուհերի ռեկտորների նամակի մասին, դրա բովանդակությանը:
Երեկ՝ հուլիսի 12-ին ստացել ենք «Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» հ/կ-ի նախագահ Բ. Մակիչյանի պատասխանը: Այն սկսվում է «Հոդվածի վերնագիրն ուղղակի չարամիտ է» կարծիքով, ապա շարունակվում է. «Ձեր թերթի հոդվածի վերնագիրը ոչ թե բարձրաձայնված հարցի լուծմանը նպաստող, այլ ԿԳ նախարարի եւ մեր խորհրդի միջեւ ձեւավորվող կառուցողական հարաբերությունների խաթարման նպատակ հետապնդող չարամտություն է՝ թելադրված չարակամ պատվիրատուներից»: Իբրեւ հոդվածի հեղինակ՝ հայտնեմ, որ վերնագրի ընտրության համար չարամիտ պատվիրատուներ չեն եղել, մտքովս իսկ չի անցել, թե վերնագիր ընտրելով կարող եմ «կառուցողական հարաբերություններ խաթարել» կամ՝ ձեւավորել: Պատասխան խոսքում հարգարժան Բ. Մակիչյանը հավելում է. «Մեր կարծիքով, առավել ճիշտ կլիներ հոդվածը վերնագրել՝ «Աշոտյանից՝ Աշոտյան», որովհետեւ «առաջիկայում եւ այդօրինակ հարցերի լուծումն առաջին հերթին մենք ակնկալելու ենք ԿԳ նախարարից»: Քանի որ պարզ չէր, թե ովքեր ինչ են ակնկալելու Աշոտյանից, թախանձանգին խնդրում եմ պարոն Մակիչյանին` մեզ տրամադրել «ակնկալողների» ցուցակը, որպեսզի նրանց արտաբերված ցանկացած նախադասություն տպագրվի Ձեր իսկ առաջարկով՝ «Աշոտյանից՝ Աշոտյան» ոչ չարամիտ վերնագրի ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել