Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ծիրանը կհայտնվի՞ Բրազիլիայում

Հուլիս 13,2011 00:00

Երեկ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն Բրազիլիայում հայկական ծիրանի արտադրությանն ու Հայաստանում բրազիլական փորձի կիրառմանը վերաբերող հարցեր են քննարկվել հուլիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի եւ Բրազիլիայի գյուղատնտեսության փոխնախարար Միլտոն Օրտոլանի հանդիպման ժամանակ:
Այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ Բրազիլիայի գյուղնախարարության արտաքին հարաբերությունների եւ ագրոբիզնեսի քարտուղար Սելիո Պորտոն, միջազգային վերլուծաբաններ, քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան այցերի ընթացքում ստորագրված պայմանագրերին, դրանցով ծավալված համագործակցությանը, որոնք ընդգրկում են առեւտրի, ագրոբիզնեսի, խաղողագործության, այգեգործության եւ այլ բնագավառներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել