Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՓՈՇՄԱՆԵԼ Է»

Հուլիս 13,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ քաղաքապետարանի աշխատակիցները իրենց հետ բերած մի քանի բանվորների հրահանգում էին, որպեսզի ապամոնտաժեն Կոմիտաս 26 շենքի գլխավոր ճակատային մասի դիմացի կառույցները: Մեզ հետ զրույցում Լեւոն Կիրակոսյանը, ով նշված շինության տերն է, հայտնեց, որ որպես առեւտրի սպասարկման տաղավարներ՝ այն կառուցելու թույլտվությունը տվել է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Կառուցմանը չի առարկել նաեւ նրա հետնորդը՝ Գագիկ Բեգլարյանը, իսկ ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախ խնդիր չի տեսել կառուցապատման հարցում, իսկ հետո «փոշմանել է»: Հարեւանները պատմում էին, որ շինարարական աշխատանքները հիմնականում կատարվել են գիշերը: Երեկվա ապամոնտաժումը ղեկավարում էր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկը (երկրորդ լուսանկարում ձախից առաջինը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել