Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանտի՞կ, կամայի՞ն, թե՞…

Հուլիս 12,2011 00:00

Գաղտնիք չէ, որ կանանց մեծ մասը շոկոլադ շատ է սիրում: Հոգեբանները պնդում են, որ, ըստ շոկոլադի տեսակի՝ կարելի է կարծիք կազմել կնոջ բնավորության մասին: Օրինակ՝ սպիտակ շոկոլադ սիրում են ռոմանտիկ բնավորություն ունեցող կանայք, որոնք երազում են ընտանեկան կյանքի եւ ամուսնու հետ երջանիկ ապրելու մասին: Մինչդեռ սեւ շոկոլադին նախապատվությունը տվողները նախընտրում են արկածներ, առանց որի՝ նրանք կյանքը ձանձրալի են համարում: Կաթնային շոկոլադ սիրում են կամային հատկանիշներ ունեցող կանայք, ինչը հաճախ վախեցնում է տղամարդկանց: Նրանք, սակայն, օժտված են յուրահատուկ հմայքով: Ավելին՝ հայտնի է, որ կանանց 30 տոկոսն աշխատանքային օրվա ընթացքում երազում է շոկոլադի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել