Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոյանը եզրափակչին չի՞ մասնակցել

Հուլիս 12,2011 00:00

\"\"Մադրիդում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցած հայաստանցի երեք ըմբիշներից երկուսը մեդալ են վաստակել:
Առավել հաջող է հանդես եկել 84 կգ քաշային Արթուր Շահինյանը: Նա առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ եւ դարձել մրցաշարի հաղթող: Քառորդ եզրափակիչ է հասել մեր ընտրանու առաջատարներից մեկը՝ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը՝ որը, ի վերջո, բավարարվել է ութերորդ տեղով:
Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե մշտապես 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանն այս անգամ գոտեմարտել է 60 կգ քաշային կարգում եւ հասնելով եզրափակիչ՝ վճռորոշ մենամարտում պարտվել Լեհաստանը ներկայացնող հայազգի փորձառու ըմբիշ Էդվարդ Բարսեղյանին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու նրա սաները պետք է որ երեկ վերադառնային Երեւան, բայց ժամը քանիսի՞ն, ստույգ հայտնի չէր: Այդ պատճառով որոշեցինք ճշտել, թե Ռոմանն իսկապե՞ս հանդես է եկել մեկ աստիճան բարձր քաշային կարգում եւ եթե այո, ապա՝ ինչո՞ւ: Զանգեցինք Լեւոն Ջուլֆալակյանի տուն: Նրա որդիներից Արամը, որ նույնպես ըմբիշ է եւ ազգային հավաքականի թեկնածու, ասաց, որ ինքը հեռախոսով զրուցել է հոր հետ եւ գիտե միայն, որ Ռոման Ամոյանը ոտքի վնասվածքի պատճառով բժիշկների թույլտվությամբ եզրափակիչ գոտեմարտին չի մասնակցել: Իսկ նրա քաշային կարգի մասին դժվարացավ կոնկրետ բան ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031