Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽԱԿԱՆ ԲԱՆՏԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁ Է ԵՂԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Հուլիս 12,2011 00:00

\"\"Ղազախստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները գրոհել են երկրի հյուսիսում գտնվող բանտերից մեկի շենքը: BBC-ն այդ մասին հաղորդել է Կարագանդայի մարզի ներքին գործերի գերատեսչության ներկայացուցիչ Ժանատայ Սեմբեկովը:
Ինչպես հայտնի է դարձել, երկուշաբթի լույս գիշերին ծանր ու հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտված թվով 12 կալանավորներից բաղկացած մի խումբ բանտից փախուստի փորձ է կատարել, եւ հիմա՝ իրավապահների գրոհից հետո, դիրքավորվել է կալանավայրի տարածքի մթերքի գոտում գտնվող մի կիսաքանդ շինությունում: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում կալանավայրի անվտանգության երեք աշխատակից է վիրավորվել:
«Ինտերֆաքսի» մատուցմամբ, կալանավորները մոտ 30 պատանդ են պահում: Վերջիններս Կարագանդայի Բալխաշ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ նույն կալանավայրի դատապարտյալներ են: Խռովություն բարձրացրած կալանավորների պահանջների մասին ոչինչ հայտնի չէ: Տեղի իրավապաշտպաններից մեկը՝ Վադիմ Կուրամշինն ասել է, թե այդ կալանավայրը հայտնի էր դատապարտյալների նկատմամբ իր մեղմ վերաբերմունքով: Այնտեղ կտտանքներ չէին կիրառվում, դատապարտյալները հետապնդումների չէին ենթարկվում, այդ կալանավայրում սպանություն չի եղել, մինչդեռ դատապարտյալների այս գործողությունը կարող է հետապնդումների առիթ դառնալ:
x:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել