BBC-ին տեղեկացնում է, որ Բաղդադի կենտրոնական հատվածի, այսպես կոչված՝ «կանաչ գոտու» տարածքի ուղղությամբ, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններ եւ օտարերկրյա դեսպանատներ, մի քանի հրթիռ է արձակվել:
«Կանաչ գոտու» հրթիռակոծումը տեղի է ունեցել Իրաք այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի (նկարում՝ ձախից)՝ շարունակվող շրջայցի ֆոնին: Պենտագոնի ղեկավարը կիրակի օրվանից Իրաքում է չհայտարարված այցով, որի շրջանակներում ամերիկյան զորամիավորման հետագա ճակատագրի շուրջ բանակցություններ է վարում Իրաքի ղեկավարության հետ: