Հուլիսի 9-ի կեսօրին Կիրանց գյուղում շրջվել է դաշտից խոտ տեղափոխող «Գազ-53» բեռնատարը: Կիրանցի բնակիչներից տեղեկացանք, որ տուժածներ չկան: Հաջորդ օրը՝ հուլիսի 10-ի ժամը 22.20-ի սահմաններում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, Կիրանց գյուղի մոտ բախվել են 08 SS 282 համարանիշով «ՎԱԶ-21010» ավտոմեքենան եւ վրացական «MIR 550» համարանիշով «Ֆոլքսվագենը»: Բարեբախտաբար՝ էլի տուժածներ չկան: Այդ ժամանակ ուժեղ անձրեւ էր տեղում, հավանաբար թաց ասֆալտն էր վթարի պատճառ դարձել: Մեքենաների տերերը անձրեւի տակ սպասում էին, որ Երեւանից դեպքի վայր ժամանի ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Սակայն մեքենաները հեռացված էին միմյանցից, որպեսզի ճանապարհային երթեւեկությունը չփակվի: